Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Հարուստները զվարճանում են

Հարուստները զվարճանում են
11.12.2015 | 01:24

Երեկ հայաստանյան մարզական աշխարհում իրադարձություն էր. Ռուբեն Հայրապետյանի նախագահությամբ, ՀՖՖ-ն Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ նշանակեց Վարուժան Սուքիասյանին: Ոչ պակաս «կարևոր» հայտարարություն է արել բիզնես աշխարհի «կարկառուն» ներկայացուցիչներից մեկը, ով ՀՖՖ-ի գործադիր կոմիտեի անդամ է:
Նիստից հետո Սամվել Ալեքսանյանը, դիմելով Ռուբեն Հայրապետյանին, խնդրել է իր համար հանգանակություն կազմակերպել, որ կարողանա Նոր տարին պատշաճ ձևով նշել: Իհարկե, նա իրեն հատուկ հումորով է սա ասել, ինչին հետևել են ներկաների ոչ պակաս զվարճալի պատասխանները: «Դու «հանգանակություն» բառը գրել գիտե՞ս»,- ծաղրել է գործադիր կոմիտեի անդամներից մեկը: Մյուսն էլ հավելել է, թե ամեն մեկը մի տուփ ձու կուղարկի «Սիթիների» «անճար» տիրակալին, որպեսզի Ամանորը նշի:
Դե ի՞նչ, մինչ աղքատ երկրի հարուստները զվարճանում են, շարքային քաղաքացիները չգիտեն, թե ոնց են Նոր տարին նշելու։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 4513

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ